Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Նալբանդյանն ընդունել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի ներկայացուցչին

     Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 14-ին ընդունեց միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

       Էդվարդ Նալբանդյանն ու Միխայիլ Շվիդկոյը հանգամանալից զրույց ունեցան երկկողմ մշակութային և հումանիտար փոխգործակցության շուրջ, քննարկեցին առաջիկայում նախատեսվող համատեղ մշակութային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

     Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բազմակողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին