Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Ձյուդոյի երիտասարդական թիմը չորս մարզիկով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

      Ձյուդոյի երիտասարդական հավաքականը, ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, մեկնեց Սլովենիա` մասնակցելու Մարիբոր քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

      «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչ այդ հավաքականը ուսումնամարզական 2 նախապատրաստական հավաք էր անցկացրել Թբիլիսիում և Երևանում: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Գասպար Հայրապետյանը (55 կգ), Էրիկ Հարությունյանը (55 կգ), Վահագն Չալյանը (81 կգ), Գրիգոր Սահակյանը (90 կգ):

     Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 41 երկրների 400-ից ավելի մարզիկներ: Այն կմեկնարկի սեպտեմբերի 15-ին, այդ օրը կմրցեն 55 կգ, 60 կգ, 66 կգ և 73 կգ քաշային կարգի մարզիկները, իսկ սեպտեմբերի 16-ին` 81կգ, 90 կգ, 100 կգ և +100 կգ քաշային կարգերը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին