Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավարի հետ

        ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

         Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն և աշխատանքային նոր հաջողություններ:

     Վարչապետը բարձր է գնահատել Դ.Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:

     Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են առավելագույնս ջանքեր գործադրել էլ ավելի ակտիվացնելու հարաբերությունները և գոհունակությամբ  ընդգծել են, որ  առկա են ակնհայտ դրական միտումներ՝ տարբեր ուղղություներով   առևտրաշրջանառության ծավալների աճի առումով:  Անդրադարձ է եղել  նաև Դմիտրի Մեդվեդևի՝ մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի և Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին