Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախնական տարբերակները

          Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի 3-րդ նիստը, որի ընթացքում խորհրդատու WYG International ընկերության ներկայացուցիչ Ջոն Կոկլոուգը ներկայացրել է «Հանրային տրանսպորտային ցանցի տարբերակները»և «Ավտոբուսային երթուղային ցանցում ուղևորահոսքերի»  ընտրանքային կրկնողական ուսումնասիրության   հաշվետվությունները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

       Հաշվետվությունների հիմնական առաջարկները վերաբերում էին առկա երթուղիների թվի մինչև երեք անգամ կրճատմամբ Երևան քաղաքի գործող երթուղային ցանցի օպտիմալացմանը։ Հաշվետվությունները նաև սահմանում են առանձնացված ավտոբուսային գծերի և կանգառահատվածների համար նոր չափորոշիչներ։

    Ներկայացված առաջարկների կիրառելիությունը պարզելու նպատակով նիստը նախագահող Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն աշխատանքային խմբում ներգրավված ՀՀ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին առաջարկել է վերոնշյալ չափորոշիչների կիրառելիության և իրագործելության վերաբերյալ ներկայացնել մասնագիտական գնահատական։

     «Մեզ անհրաժեշտ է ունենալ բովանդակային քննարկում և հանգամանորեն ուսումնասիրել խորհրդատուի ներկայացրած նախնական առաջարկները։ Դրանք, ընդհանուր առմամբ, հիմնված են խորքային ուսումնասիրությունների վրա, սակայն այս հարցում մենք չենք կարող հիմնվել միայն խորհրդատուի մասնագիտական կարծիքի վրա։ Մենք ինքներս էլ պետք է ևս մեկ անգամ, լրացուցիչ համոզվենք, որ այն, ինչ առաջարկվում է, հնարավոր լավագույն տարբերակն է։ Մենք սկսել ենք բավականին պատասխանատու գործընթաց, որից ակնկալվող արդյունքի արդյունավետությունը մեծապես կախված է մեր կառուցողական ու ակտիվ քննարկումներից, ինչը և ակնկալում եմ բոլորից», – դիմելով աշխատանքային խմբի անդամներին՝ նշել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

      Հիշեցնենք, որ մինչև այժմ մասնագիտական աշխատանքային խումբն ունեցել է ևս երկու հանդիպում, որոնց ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել են առաջարկներ՝ օպտիմալացման ընդհանուր հնարավորությունների, նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի մասին գնումների ընթացակարգերի վերաբերյալ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին