Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է Մինսկի 950-ամյակին նվիրված միջոցառումներին

     Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկի քաղգործկոմի նախագահ Անդրեյ Շորեցի հրավերով  սեպտեմբերի 8-ից 10-ն այցելել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք՝ մասնակցելու Մինսկի հիմնադրման 950-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

     Այցի շրջանակում երևանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Մինսկ քաղաքի ղեկավարության հետ: Քաղաքի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարեմաղթանքները փոխանցելով գործընկերներին, Դավիթ Օհանյանն ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ խորացնելու Մինսկի հետ առկա համագործակցությունը:

     Անդրեյ Շորեցն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների, ինչպես նաև հրավերն ընդունելու և տոնակատարություններին մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

     Մինսկի 950-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի պատվիրակությունը մասնակցել է «Մինսկ՝ հերոս քաղաք» հուշարձանի ծաղկադրման արարողությանը: Պատվիրակությունը մասնակցել է նաև Մինսկի օրվա առթիվ կազմակերպված տոնական այլ միջոցառումներին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին