Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

     Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի մոտակայքում սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել երեք դրվագներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

     «Քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ»,- նշեց Տռուզյանը:

    Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետեւանքով, նախնական տվյալներով, սպանվել էր մեկ անձ, եւս մեկը՝ վիրավորվել, որոնց ինքնությունը պարզվել է։ Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գ.Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վ.Աբգարյանը:

     Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր AK-74 տեսակի մեկ ինքնաձիգ, մեկ ատրճանակ եւ պարկուճներ։

     Ստեղծվել է քննչական խումբ եւ իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին