Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք են բերվում առողջության ապահովագրության պայմանագրեր

     Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության տրամադրումը ՀՀ կառավարության  2017  թվականի   հուլիսի 27-ի  N 915–Ն որոշման համաձայն հոկտեմբերի 1-ից իրականացվելու է ապահովագրության միջոցով:

     Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագիր:

    Ապահովագրության պայմանագրեր կնքվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն ապահովագրական ընկերու­թյունների հետ, որոնք ունեն առողջության ապահովագրության դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա և«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կնքել են սույն ծրագրի շրջանակում մատուցվող ծառայությունների վերաբերյալ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննված պահանջներով կայացված որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր: 

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ-ում գործող և առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները` ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍՌԵՍՈՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ, արդեն ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել: 

     Սոցիալական փաթեթի շահառուների բաշխումն ապահովագրական ընկերությունների միջև իրականացվելու է պատահականության սկզբունքով: Յուրաքանչյուր ապահովագրական ընկերության կողմից սպասարկվող շահառուների թիվը որոշվում է ապահովագրական ընկերությունների՝ վերջին 3 տարիների ընթացքում արձանագրած ցուցանիշների գնահատման վրա հիմնված բազմագործոն համակարգի միջոցով, որի մանրամասն նկարագիրը ներկայացված է ՀՀ կառավարության N 915–Ն որոշման մեջ:

     Շահառուների ցանկի բաշխումից հետո ծրագրին մասնակցող ապահովագրական ընկերությունները յուրաքանչյուրն իր կողմից սպասարկվող շահառուներին ծանուցումներ կուղարկեն տրամադրվող բժշկական ծառայությունների ծավալի, ծառայություններից օգտվելու կարգի, շահառուի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ: առողջապահական փաթեթի հասանելիության ապահովման նպատակով ստեղծված այդ ծանուցումները կուղարկվեն էլեկտրոնային շտեմարանում գրանցված շահառուների էլեկտրոնային փոստերին:

     Հոկտեմբերի 1-ից գործարկվող նոր համակարգի վերաբերյալ շահառուներին ծանուցումներ կուղարկի նաև առողջապահության նախարարությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին