Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Պատանի շախմատիստները պայքարում են Եվրոպայի առաջնության մեդալների համար

         Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտին մնացել է 2 տուր: 

     «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 18 տարեկանների ենթախմբում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը 5.5 միավորով կիսում է 1-3-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբի աղջիկների պայքարում Սոնա Ասատրյանը բարձրացել է 2-րդ հորիզոնական: Նա իր ակտիվում ունի 5.5 միավոր ու առաջատարից հետ է մեկ միավորով:

     Մեդալի համար պայքարում է նաև մինչև 16 տարեկան տղաների խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը. նա 5.5 միավորով  կիսում է 2-7-րդ հորիզոնականները: Աղջիկների մինչև 16 տարեկանների ենթախմբում հանդես եկող Աննա Սարգսյանը կիսում է 2-5-րդ հորիզոնականները:

     Մեդալ նվաճելու հնարավորություն ունի նաև մինչև 10 տարեկան տղաների ենթախմբում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 5.5 միավորով կիսում է 3-րդ հորիզոնականը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին