Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Հարկային և մաքսային եկամուտների աճ է ապահովվել ստուգումների կրճատման պայմաններում

     Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1,139,451.1 մլն դրամ հար­կա­յին և մաքսային եկամուտներ՝ ԱԱՀ վերադարձի գումարը ներառյալ, ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, առանց ԱԱՀ վերադարձի գումարների հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1,082,122.6 մլն դրամ՝ շուրջ 6.2 տոկոսով կամ 62,947.0 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները: Միևնույն ժամանակ, ստուգ­ման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտ­րո­ղա­­կանու­թյան ավտոմատ համակարգի կատարելագործման արդյունքում, շուրջ 47.8 տոկոսով կրճա­­տվել է հար­կա­յին մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսում­նա­սի­րությունների քա­նակը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին