Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Սոնա Կոշեցյանը նշանակվել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն

     «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միաձայն որոշմամբ՝ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Սոնա Կոշեցյանը, որը հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

     «Համոզված ենք, որ Սոնան կկարողանա ապահովել ճիշտ միկրոկլիմա կազմակերպությունում և կնախանշի «Այբ»-ի զարգացման նոր ուղիներ։ «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Սոնա Կոշեցյանին և մաղթում նոր բարձունքներ ու նվաճումներ նոր պաշտոնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարո Սարգսյանը։

     Սոնան «Այբ»-ի հետ է 2009 թվականից։ Կարևոր դերակատարություն է ունեցել «Այբ» դպրոցի կայացման և զարգացման գործում՝ զբաղեցնելով դպրոցի զարգացման ծրագրերի փոխտնօրենի պաշտոնը: Եղել է Դիլիջանի կենտրոնական դպրոցի հիմնադիր տնօրենը, իսկ 2016 թ.հոկտեմբերին ստանձնել է «Այբ» կրթական հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնը՝ ղեկավարելու «Արարատյան բակալավրիատ» ծրագրով նոր դպրոցների անդամակցության և համակարգման ուղղությունը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին