Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Որսի թույլտվության համար բնապահպանության նախարարության ֆոնդին վճարվել է 17 մլն 310 հազար դրամ

     Բնապահպանության նախարարի հրամանով օգոտոսի 26-ից թույլատրված է որոշ կենդանատեսակների սիրողական որսը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքները հաշվի առնելով` նախարարությունը փոփոխություն էր կատարել հրամանի մեջ և արգելել որսը պետական արգելոցին հարակից որսահանդակներում, որպեսզի չվնասվեին արգելոցից հարկադրաբար հեռացած վայրի կենդանիները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
     2017 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը յոթ որսորդական միավորումների միջոցով իրացրել է սիրողական որս կատարելու 2164 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել է 17 միլիոն 310 հազար դրամ։
     2016 թվականին սիրողական որս իրականացնելու համար տրամադրվել էր 1065 թույլտվություն, նախարարության նպատակային ֆոնդին վճարվել էր 8 միլիոն 520 հազար դրամ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին