Կիրակի, 01. 02. 2026

spot_img

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն

     ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 13-ին ընդունեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության պատվիրակությանը՝ ատենապետուհի Քարոլին Շմավոնյանի գլխավորությամբ : ՀՕՄ պատվիրակության կազմում էին փոխատենապետուհի Նայիրի Տերտերյանը, քարտուղարուհի Ռիթա Հինթլյանը, գանձապահ Սիլվա Գույումճյանը, ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամներ Լիզա Ավագյանը, Նելլի Վեքիլյանը, Աննա Տեր Հակոբյանը, Վարսենիկ Սարգիսյանը, Սոնյա Աքելյանը, Ալեսյա Բեջանյանը Օժիկ Գրիգորյանը, Նելլի Նարգիզյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

     Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորեց կառույցի անդամներին՝ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության 25-ամյակի և սեպտեմբերի 6-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզի հանդիսավոր բացման առթիվ: Հրանուշ Հակոբյանը կարևորեց Սփյուռքում ՀՕՄ-ի հայանպաստ գործունեությունը, առողջապահական, կրթական, սոցիալական ծրագրերի իրականացումը, պատշաճ ուշադրությունը լեզվի և ինքնության պահպանության հարցերին: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ հավաքվել եք Կենտրոնական վարչության ամբողջ կազմով: Մենք հպարտանում ենք ՀՕՄ-ով, որովհետև մեկ դարից ավելի է՝ այսքան ազգանվեր աշխատանքներ եք կատարել: Դուք ձեր գործունեությամբ ապացուցել եք, որ հայ կինը նվիրյալ է, նախաձեռնող, գործունյա: Աշխարհի բոլոր կետերում ՀՕՄ-ուհիների արածը միշտ էլ արդյունավետ է եղե;: Շատ կարևոր են հայոց լեզվի պահպանության հարցերին ուղղված գործունեությունը, հատկապես երիտասարդների շրջանում: Ինքնության պահպանման, երիտասարդներին հայ պահելու համար մեծ նշանակություն ունեն նրանց Հայաստան այցելությունները»:

     Նախարարը ներկայացրեց Սահմանապահ գյուղերին աջակցության» ծրագիրը և առաջարկեց 43 գյուղերից ընտրել մեկն ու այն դարձնել «ՀՕՄ-ի գյուղ», շենացնել այն, մանկապարտեզ, դպրոց վերանորոգել, սոցիալական ծրագրեր իրականացնել:

     Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին կառույցի մասնակցությանը, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՕՄ-ի միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

     ՀՕՄ Կենտրոնական վարչության անդամները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար: Նրանք նախարարին ներկայացրին իրականացրած աշխատանքները, պատրաստակամություն հայտնեցին մասնակցել «Սահմանապահ գյուղերի աջակցություն» շարժմանը, ակտիվացնել մասնակցությունը նախարարության ծրագրերին:

    ՀՕՄ-ը Հայաստանում գրանցվել է 1991 թվականին և շուրջ 600 անդամուհիներով գործում է Հայաստանի Հանրապետության 48 համայնքում:

     ՀՕՄ-ի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական, ժողովրդավարական պետության ձևավորմանը և քաղաքացիական հասարակության կերտման գործընթացին, օժանդակել հայ ժողովրդի սոցիալական, կրթական, առողջապահական և բարեսիրական ծրագրերի իրականացմանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին