Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Հոկտեմբերից Գյումրիի օդանավակայանից իրականացվող թռիչքների քանակը կավելանա

     Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու Գյումրիում, ինչպես նաև մյուս համայնքներում տնտեսական ծրագրերի իրականացմանը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հարցին: «Մենք չենք կարծում, որ հարկային արտոնություններով է, որ մենք պետք է Գյումրին զարգացնենք: Հատկապես այն պարագայում, երբ մենք ներմուծման ժամանակ ունենք հատուկ գործիքակազմ, երբ ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի հետաձգում ենք նախատեսում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարապետյանը:

     ՀՀ վարչապետը հավելեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը ստացել է հանձնարարություն՝ զբաղվել Գյումրիի զարգացման ծրագրով: Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնեց պատգամավորի դիտարկմանը, որ Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ կա: «Դրա համար մենք նախաձեռնել ենք Կումայրիի ծրագիրը, որը իր բնույթով կորպորատիվ նոր մշակույթ է բերում իր հետ: Ես համոզված եմ, որ Գյումրիի զբոսաշրջային գրավչության ներուժը մենք լիարժեք չենք օգտագործում, սակայն լինելու է համալիր ծրագիր: Դուք գիտեք, որ մենք աշխուժացրել ենք Գյումրիի օդանավակայանի աշխատանքը: Երկու ավիաընկերություն արդեն աշխատում է այդ օդանավակայանում, իսկ հոկտեմբերից ավելանալու է թռիչքների քանակը»,- նշեց վարչապետը:

     Կարեն Կարապետյանը նաև հայտնեց, որ Գյումրիի օդանավակայանում աշխատող ավիաընկերությունների առջև հստակ խնդիր են դրել՝ մեծացնել թռիչքների աշխարհագրությունը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին