Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին

   Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

     Բյուրոյի նիստի օրակարգում ներառված են այս տարի Կիեւում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի ծրագրի եւ օրակարգի քննարկումները, Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող առաջարկություններ:

     Նախատեսված է նաեւ հանդիպում Արեւելյան գործընկերության ազգային պատվիրակությունների միջեւ:

     Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ Արմեն Աշոտյանի մասնակցությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում կքննարկվի Եվրոպական խորհրդարանի զեկույցը՝ Արեւելյան գործընկերության 2017 թվականի նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին