Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Նալբանդյանն ընդունել է Իսրայելի Կնեսեթի խորհրդարանական պատվիրակությունը

     ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 13-ին ընդունեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ Իսրայելի հետ բարեկամության խմբի նախագահ Գագիկ Մինասյանը և «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Հայկ Քոթանջյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

     Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատվում է երկկողմ փոխայցելությունների ակտիվացում, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից՝ համոզմունք հայտնելով, որ պարեբական շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

     Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` իսրայելցի խորհրդարանականները նշեցին, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր։

   Արտգործնախարարը կարևորեց Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:

       Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց նաև, որ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության կարևոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երևանում:

     Զրուցակիցները քննարկեցին հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծեցին գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադարձ արվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։ 

        Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին