Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2019-ին

     Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի առաջին տրանշի աշխատանքներն ավարտված են, սակայն այն դեռևս շահագործման հանձնված չէ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի,  կապի և տռղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: «Այն դեռ երաշխիքային սպասարկման մեջ է, և դեռևս չի վճարվել 3 միլիոն դոլարից մի փոքր ավել գումար: Առկա թերություններն այսօր կապալառուն իր հաշվին ուղղում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

     Մարտիրոսյանի խոսքով՝ երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները շարունակվում են Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով: Նախարարը նշեց, որ պայմանագրով նախատեսված է, որ երկրորդ և երրորդ տրանշների աշխատանքները պայմանագրով նախատեսվում է ավարտել 2019թ-ին:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին