Կիրակի, 01. 02. 2026

spot_img

ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի 42-րդ գիտաժողովը

     ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 13-ին մեկնարկեց Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի 42-րդ գիտաժողովը` նվիրված հանձնաժողի կազմավորման 50-ամյակին: «Արմենպրես»ի հաղորդմամբ` միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը և ավելի քան 70 գիտնական 18 երկրից, ովքեր կներկայացնեն 60-ից ավելի գիտական զեկուցումներ տարբեր երկրներում երկրաբանության պատմության հիմնախնդիրների, Հայաստանում երկրաբանական մտքի կայացման և զարգացման պատմության վերաբերյալ:

     Վաչե Գաբրիելյանը ՀՀ կառավարության կողմից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք:

     «Հետաքրքիր փաստ է, որ Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի ստեղծումը անմիջականորեն կապ ունի Հայաստանի հետ: 1964 թվականի միջազգային երկրաբանական կոնգրեսի շրջանակում որոշվեց ստեղծել Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողով, և, ի կատարումն որոշման, 1967 թվականին Երևանում Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ հանձնաժողի հիմնադիր նիստը` հանձնաժողովի երկրաբանական գիտությունների պատմության ոլորտի հետազոտողների համար ապահովելով երկրաբանական գիտությունների հետագա բազմաթիվ նվաճումներ: 1967 թվականից ի վեր հանձնաժողովի անդամների կողմից հրապարակվեցին գիտական մեծ արժեք հանդիսացող մեծաքանակ աշխատանքներ: Ներկայումս հանձնաժողովի 50-ամյակին Հայաստանը հերթական անգամ ստանձնում է  այս կարևոր իրադարձության կազմակերպման գործընթացը»,- ասաց Գաբրիելյանը:
     Ըստ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի` երկրաբանության պատմության գիտությունը առանձնահատուկ է այն առումով, որ այն առնչվում է գիտության մյուս ճյուղերի հետ` հնագիտության, տիեզերագիտության, ֆիզիկայի և այլն:

     «Մենք  ծանոթանում ենք այն երևույթների հետ, որոնք տեղի են ունենում Երկրի կեղևում: Մեր հայ գիտնականները ոչ միայն հիմա, այլ նաև սկսած միջնադարից իրենց աշխատություններում բերել են տվյալներ, որոնք վերաբերել են երկրաբանությանը: Ներկայումս երկրաբանական գիտության պատմությանը վերաբերող բազմաթիվ աշխատանքներ կան: Օրինակ` Սպիտակի երկրաշարժը գիտականորեն բոլոր ուղղություններով նկարագրված է, և այն պետք է փոխանցվի հաջորդ սերունդներին: Պետք է հասկանալ՝ Երկրի ընդերքում արդյո՞ք բոլոր գործընթացներն են հաշվի առնվել, արդյո՞ք գիտենք  պատճառը, թե այդ երկրաշարժն ինչու է տեղի ունեցել, գուցե այլ հանգամանքնե՞ր կան: Իսկ դա հետազոտությունների արդյունքում պետք է պարզվի, և հաջորդ սերունդները կարող են ունենալ նոր տվյալներ»,- ասաց Մարտիրոսյանը:

     ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը նշեց, որ հանձնաժողովի զեկուցումներն առնչվում են երկրաբանական պատմության տարբեր դրվագների և հարցերի:

     «Եվս մեկ անգամ անդրադարձ կկատարվի երկարաբանական պատմության ձևավորման տարբեր խնդիրներին, և, ինչը շատ կարևոր է, կհիշատակվեն այն գիտնականների և հետազոտողների անունները, ովքեր իրենց գործունեությամբ և գիտական նվաճումներով էապես նպաստել են երկրաբանական գիտության ձևավորմանը»,- ասաց Ջրբաշյանը:

     Գիտաժողովի ընթացքում կներկայացվի նաև 50-ամյակին նվիրված «Երկրագիտության պատմությունը. Տարելիցին» հոբելյանական գիրքը:

     Հանձնաժողովը նպաստում է երկրագիտության ոլորտում մշտական հետազոտության անցկացմանը: Երկրաբանության գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 1967 թվականին` Հայաստանում` ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում: Այժմ  հանձնաժողովն ունի 289 անդամ 57 երկրից:

     Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին