Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Կարգապահական գործով Փաստաբանների պալատի խորհուրդը երեք փաստաբանի վերաբերյալ որոշում է կայացրել

     Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը սեպտեմբերի 12-ին քննել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Գաբրիելյանի)՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 03.07.2017թ. որոշումների հիման վրա թիվ ԵԷԴ/0050/01/17 քրեական գործով ամբաստանյալներ Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի, Գևորկ Իրիցյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Մ․ Մարտիրոսյան)՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 27.04.2017թ. որոշման հիման վրա թիվ ԵԷԴ/0101/01/16 քրեական գործով ամբաստանյալ Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմ:

     Փաստաբանների նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա առանց նախագահող դատավորի թույլտվությամբ դատական նիստերի դահլիճը լքելու համար։

     ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները կարճել, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանին ճանաչել մեղավոր Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4.1 կետի պահանջների խախտման համար և նրա նկատմամբ կիրառել կարգապահական տույժ` նկատողություն:

     Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի և Արայիկ Պապիկյանի՝ դահլիճը լքելու վարքագծում (երբ չի հայտարարվել ընդմիջման տևողություն, երբ դատարանը փաստաբաններին չի ճանաչել, որպես պաշտպան, սակայն կիրառել է պաշտպանների նկատմամբ նախատեսված սանկցիա) Փաստաբանի վարքագծի կանոնագրքի խախտում չի արձանագրել, իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանի դահլիճը լքելու վարքագծում արձանագրել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 4.1 կետի խախտում:

     Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները շուտով կհրապարակվեն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին