Երևանի ավագանու երրորդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին նիստը սեպտեմբերի 12-ին վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նիստի սկզբում ավագանու անդամները հաստատել են օրակարգը և ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անցնելով օրակարգի հարցերին՝ Երևանի ավագանու անդամները հավանություն են տվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Աբովյան փողոց, հ. 21 հասցեում փակցնելու մասին որոշման նախագծին:






