Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Էմանուել Մակրոնը Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

     Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով Հայաստանում Ֆրանսիայի նոր արտակարգ ու լիազոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լաքոտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մակրոնի հրամանագիրը տեղադրված է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում:

     Լաքոտը կփոխարինի արդեն նախկին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

     45-ամյա նորանշանակ դեսպանը մինչ այս զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանի խորհրդականի պաշտոնը:

     Նախկինում նա աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն, եվրոպական հարցերով պետքարտուղարի գրասենյակում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչություններում:

     Լաքոտը տիրապետում է անգլերենի, գերմաներենի, ռուսերենի, իսպաներենի, էստոներենի, հունգարերենի, սերբախորվաթերենի:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին