|
Ժամը |
Վայրը |
Միջոցառումներ |
«Արմենպրեսը»-ը կլուսաբանի |
|
|
Պետական կառույցներ |
|
|
|
09:00-ին |
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում |
կմեկնարկի Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) 42-րդ գիտաժողովը՝ նվիրված INHIGEO-ի 50-ամյա հոբելյանին: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, INHIGEO-2017 գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը, INHIGEO-ի նախագահ պրոֆեսոր Բերի Քուփերը, ՌԴ ԳԱ Երկրաբանական ինստիտուտի երկրաբանության պատմության բաժնի ղեկավար, դոկտոր Իրինա Մալախովան: Կներկայացվի INHIGEO-ի 50-ամյակին նվիրված «Երկրագիտության պատմությունը. Տարելիցին» հոբելյանական գիրքը: |
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
09:30-ին |
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում |
հայ-ամերիկյան առևտրային պալատն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կկազմակերպեն համաժողով, որի ընթացքում քննության կառնվեն արտահանման հնարավորությունները: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներ, ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը, ՀՀ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: |
V |
|
11:00-ին |
«Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում |
ապօրինի զննությունների, խուզարկությունների դեմ փաստաբանների կողմից (այս պահին 182 փաստաբան) սեպտեմբերի 13-ին նշանակված բողոքի ակցիայի հետ կապված տեղի կունենա հավաք-քննարկում: |
|
|
12:20-ին |
Գյումրիում |
կկայանա Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) գործունեության 3-ամյակին և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ)՝ 12-ամյակին նվիրված միջոցառում: Օրակարգ. Ժամը 12:20-ին տեղի կունենա ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, ԳՏԿ բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանի եւ ՁԻՀ ծրագրի ղեկավար Ժենյա Ազիզյանի մամուլի ասուլիսը: Ժամը 13:00-ին՝ միջոցառման բացումը՝ ողջույնի խոսքով հանդես կգան Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայ օգնության ֆոնդի Նյու-Յորքի գրասենյակի տնօրեն Գառնիկ Նանագուլյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Այնուհետեւ՝ ֆիլմի ցուցադրություն, Համագործակցության հուշագրի ստորագրում Շիրակի մարզպետարանի և ԳՏԿ-ի միջև, վկայականների հանձնում ԳՏԿ, ԳՏՏԿ ուսանողներին: |
V |
|
19:00-ին |
Կառավարության թիվ 2 մասնաշենքում /Հանր.հրապարակ, ԱԳՆ նախկին շենք/ |
տեղի կունենա GRAN KARAS գինու շնորհանդեսը: Ստեղծվել է բացառիկ hայկական գինի, որն իր տեղը կզբաղեցնի թանկարժեք գինիների համաշխարհային շուկայում: Մամուլի մասնակցության համար զանգահարել 094 20 47 33 համարով: |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
11:00-ին |
«Տեսակետ» մամուլի ակումբի |
հյուրն է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Թեման. «Հայաստանում աստղագիտության օրվան՝ սեպտեմբերի 18-ին ընդառաջ. Բյուրականի աստղադիտարանի ընթացիկ և ապագա ծրագրերը, եվրոպական համագործակցություն: Քարահու՞նջ, թե՞Զորաց քարեր, աստղադիտարա՞ն, թե՞ դամբարանադաշտ. բանախոսի տեսակետը»: |
V |
|
11:00-ին |
«Հայացք» մամուլի ակումբի |
հյուրն է ԱՀԹ Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը: Թեման՝ Խաչվերացը ոչ թե մեռելոց, հիշատակության օր, այլ մեծ տաղավար տոն՝ նվիրված Քրիստոսի խաչափայտին: Ինչպես ամփոփել շաբաթապահքը, ինչպես նշել տոնը: |
V |
|
12:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում |
կհյուրընկալվի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեմա՝ ԵՄ-ն պատրաստվում է նոյեմբերին ստորագրել Հայաստանի հետ համագործակցության նոր համաձայնագիրը. համաձայնագրի կարևորությունն ու առանձնահատկությունը մեր երկրի համար. աշնանը սպասվող ներքաղաքական զարգացումներ: |
V |
|
12:00-ին |
Մեդիա կենտրոնում |
տեղի կունենա քննարկում «Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման անհրաժեշտությունն ու խնդիրները» թեմայով: Բանախոսներ՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյան: |






