Կիրակի, 01. 02. 2026

spot_img

«+Վանաձորի և Փամբակի պեղումները կարող են խթանել զբոսաշրջության զարգացումը

     ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը վերսկսել է Վանաձորի և Փամբակի հովտի հուշարձանների հետազոտումը:

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, հնավայրը զետեղված է Տանձուտ և Փամբակ գետերի միախառնման վայրում, Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի հյուսիս-արևմտյան մասում վեր բարձրացող եռանկյունաձև հատակագծով կոնաձև բլրի վրա, որը զբաղեցնում է շուրջ 30 հա տարածք: Բլրի հիմքի բարձրությունը ծ.մ. 1300 մ է, գագաթինը՝ 1380 մ:

     Այն բաղկացած է միջնաբերդից, պարսպապատ քաղաքատեղիից, անպաշտպան շահաստանից և վիթխարի դամբարանադաշտից, որի տարածքում այժմ Դիմաց թաղամասի բնակելի տներն են: Կոնաձև բլուրը բաղկացած է կենտրոնական մասում վեր բարձրացող սեղանաձև գագաթով բարձունքից, որի հարավային և արևելյան մասում տարածվում է պարսպապատերով շրջափակված ընդարձակ դարավանդը: Դրանք միասին զբաղեցնում են շուրջ 40 հա տարածք:

     Մինչ այժմ Վանաձորի և Փամբակի հովտի հուշարձանների հետազոտումը եղել է էպիզոդիկ և միայն 2006-2008 թթ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն այստեղ իրականացրել է պեղումներ: Սակայն այս պեղումները չեն ունեցել մեծ մակերեսներ բացելու հստակ ծրագիր, այլ նախատեսված են եղել խուզահորերի միջոցով հուշարձանի շերտագրությունը բացահայտելու համար։

     Լայնածավալ պեղումները հնարավորություն կընձեռեն գիտական խնդիրներից զատ խթանել զբոսաշրջության զարգացումը և նպաստել Վանաձոր քաղաքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին