Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Սեպտեմբերի 13-ին կայանալիք միջոցառումների անոնս

ԱՆՈՆՍ
1սեպտեմբեր, 2017                 

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը»-ը կլուսաբանի

 

Պետական կառույցներ

 

 

09:00-ին

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում

կմեկնարկի Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) 42-րդ գիտաժողովը՝ նվիրված INHIGEO-ի 50-ամյա հոբելյանին: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, INHIGEO-2017 գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը, INHIGEO-ի նախագահ պրոֆեսոր Բերի Քուփերը, ՌԴ ԳԱ Երկրաբանական ինստիտուտի երկրաբանության պատմության բաժնի ղեկավար, դոկտոր Իրինա Մալախովան: Կներկայացվի INHIGEO-ի 50-ամյակին նվիրված «Երկրագիտության պատմությունը. Տարելիցին» հոբելյանական գիրքը:

V

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

 

 

09:30-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում

հայ-ամերիկյան առևտրային պալատն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կկազմակերպեն համաժողով, որի ընթացքում քննության կառնվեն արտահանման հնարավորությունները: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներ, ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ու տնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը, ՀՀ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

V

11:00-ին

«Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում

ապօրինի զննությունների, խուզարկությունների դեմ փաստաբանների կողմից (այս պահին 182 փաստաբան) սեպտեմբերի 13-ին նշանակված բողոքի ակցիայի հետ կապված տեղի կունենա հավաք-քննարկում:

 

12:20-ին

Գյումրիում

կկայանա Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) գործունեության 3-ամյակին և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ)՝ 12-ամյակին նվիրված միջոցառում: Օրակարգ. Ժամը 12:20-ին տեղի կունենա ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, ԳՏԿ բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանի եւ ՁԻՀ ծրագրի ղեկավար Ժենյա Ազիզյանի մամուլի ասուլիսը: Ժամը 13:00-ին՝ միջոցառման բացումը՝ ողջույնի խոսքով հանդես կգան Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայ օգնության ֆոնդի Նյու-Յորքի գրասենյակի տնօրեն Գառնիկ Նանագուլյանը, ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Այնուհետեւ՝ ֆիլմի ցուցադրություն, Համագործակցության հուշագրի ստորագրում Շիրակի մարզպետարանի և ԳՏԿ-ի միջև, վկայականների հանձնում ԳՏԿ, ԳՏՏԿ ուսանողներին:

V

19:00-ին

Կառավարության թիվ 2 մասնաշենքում /Հանր.հրապարակ, ԱԳՆ նախկին շենք/

տեղի կունենա GRAN KARAS գինու շնորհանդեսը: Ստեղծվել է բացառիկ hայկական գինի, որն իր տեղը կզբաղեցնի թանկարժեք գինիների համաշխարհային շուկայում: Մամուլի մասնակցության համար զանգահարել 094 20 47 33 համարով: 

V

 

Մամուլի ակումբներ

 

 

11:00-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի

հյուրն է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Թեման. «Հայաստանում աստղագիտության օրվան՝ սեպտեմբերի 18-ին ընդառաջ. Բյուրականի աստղադիտարանի ընթացիկ և ապագա ծրագրերը, եվրոպական համագործակցություն: Քարահու՞նջ, թե՞Զորաց քարեր, աստղադիտարա՞ն, թե՞ դամբարանադաշտ. բանախոսի տեսակետը»:

V

11:00-ին

«Հայացք» մամուլի ակումբի

հյուրն է ԱՀԹ Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը: Թեման՝ Խաչվերացը ոչ թե մեռելոց, հիշատակության օր, այլ մեծ տաղավար տոն՝ նվիրված Քրիստոսի խաչափայտին: Ինչպես ամփոփել շաբաթապահքը, ինչպես նշել տոնը:

V

12:00-ին

«Հենարան» մամուլի ակումբում

կհյուրընկալվի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեմա՝ ԵՄ-ն պատրաստվում է նոյեմբերին ստորագրել Հայաստանի հետ համագործակցության նոր համաձայնագիրը. համաձայնագրի կարևորությունն ու առանձնահատկությունը մեր երկրի համար. աշնանը սպասվող ներքաղաքական զարգացումներ: 

V

12:00-ին

Մեդիա կենտրոնում 

տեղի կունենա քննարկում «Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման անհրաժեշտությունն ու խնդիրները» թեմայով: Բանախոսներ՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյան:

 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին