Կիրակի, 01. 02. 2026

spot_img

Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

     ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող վերջին զարգացումները, այդ թվում՝ Պաշտպանի իրավական դիրքորոշումն ու առաջարկները փաստաբանների գործունեության երաշխիքների, մասնավորապես՝ դատարան մուտք գործելիս զննության կամ խուզարկության պրակտիկայի վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

     Դեսպանը վերահաստատել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ԵՄ էական աջակցությունը: Պյոտր Սվիտալսկին շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը համակարգային խնդիրների լուծման ոլորտում՝ կապված դատական իշխանության անկախության ապահովման, վատ վերաբերմունքի կանխարգելման, հավաքների ազատության և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հետ:

     Պաշտպանը բարձրացրել է նաև գործարարների շահերի պաշտպանության կարևորությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին