Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Վայելենք առողջ սնունդ եւ աջակցենք գյուղատնտեսության կայուն զարգացմանը

    «Օրգանական գյուղատնտեսությանն աջակցության նախաձեռնությունը» սեպտեմբերը հռչակել է օրգանական ամիս: Եվրամիության եւ Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագիրն իրազեկման արշավ է, որը նպատակ ունի Գյուղատնտեսության նախարարության հետ աջակցել օրգանական գյուղատնտեսության գաղափարի տարածմանը ֆերմերների, վերամշակողների շրջանում, մրցունակ օրգանական փորձի ներդրմանը, հորդորել սպառողներին օգտվել առողջ հայկական օրգանական սննդից:

     ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ այս ծրագիրը Հայաստանում գյուղատնտեսության ապագան ապահովող նախաձեռնություններից մեկն է, որն ուղղված է ոչ միայն ֆերմերներին, այլեւ ողջ հանրությանը:

     «Այս ծրագիրը միտված է նորարարական մոտեցումների խթանմանը, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում: Օրգանական սեպտեմբերը բավականին գրավիչ նախաձեռնություն է, հուսանք՝ այն կդառնա մեր օրակարգի ստանդարտ իրադարձությունը:  Խոսքը ոչ միայն աճի մասին է, ոչ միայն տնտեսական հարաբերությունների, այլեւ առողջ ապրելակերպի: Վայելենք առողջ սնունդը եւ աջակցենք գյուղատնտեսության կայուն զարգացմանը:  Կարծում եմ՝ այս ծրագիրը ստեղծում է բավականին հզոր մեխանիզմ, որը միտված է առավել դինամիկ առումով Հայաստանին աջակցելու: Եվ կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆերմերներին, գյուղացիներին իրենց ծանր աշխատանքի համար, նրանք քիչ-քիչ սկսում են աշխատանքի պտուղները քաղել, եւ մենք ԵՄ-ում հանձնառու ենք աջակցելու Գյուղատնտեսության նախարարությանը, ֆերմերներին եւ հայ ժողովրդին»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Պյոտր Սվիտալսկին՝ վստահեցնելով, որ ԵՄ շուկան շատ նպատակահարմար է հայկական օրգանական արտադրանքների իրացման համար: Նրա կարծիքով՝ եվրոպացիները շատ բան են կորցնում, եթե նրանց ուղղակիորեն հասանելի չէ հայկական արտադրանքը:

     ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ 2015 թվականից ի վեր օրգանական գյուղատնտեսության ոլորտը բավականին լավ օրինակներ է ունեցել հանձին նրանց, ովքեր հիմնել են արտադրություն եւ շարունակում են զարգացնել:

     «Գիտեք, որ գյուղատնտեսությունը հայտարարված է Հայաստանի տնտեսության գերակա ուղղություն, եւ ոլորտի   գերակա  խնդիրը պարենային անվտանգության ապահովումն է: Մենք տեսնում ենք այնպիսի համայնքներ, որտեղ  հնարավոր չէ ապահովել գյուղատնտեսության խոշորամասշտաբ զարգացում, սակայն կարելի է զարգացնել փոքր կամ միջին օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, որոնք կբարելավեն գյուղացիների կյանքը եւ կստեղծեն լրացուցիչ եկամուտ»,-նշեց նախարարը:

     ՕԳԱՆ ծրագրի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերն էլ ներկայացրեց, թե ինչ  միջոցառումներ են սպասվում օրգանական ամսվա շրջանակում: Նա նշեց, որ նախաձեռնության շրջանակում աշխատանքները սկսվել են դեռեւս նախորդ շաբաթ. Հայաստան ժամանած միջազգային փորձագետները վերապատրաստում են իրականացրել 45 ֆերմերների հետ այն հարցի վերաբերյալ, թե ինչպես է պետք  մուտք գործել ԵՄ  օրգանական շուկաներ: Նախատեսվում են նաեւ մի շարք բացօթյա միջոցառումներ, որոնցից մեկն արդեն իսկ տեղի է ունենում Մաշտոցի պողոտայում, անցկացվելու է հատուկ արշավ եւ այլն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին