Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

Սուրեն Կարայանը պարգևատրվել է եվրասիական ինտեգրման գործում ներդրած ավանդի համար

       ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Մոսկվայում Ֆինանսիստի օրվա առթիվ կայացած «Հեղինակություն» մրցանակաբաշխության շրջանակներում ստացել է մրցանակ «Եվրասիական տնտեսական ինտեգրման գործում ներդրած անձնական ավանդի համար»։ Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

        Կազմակերպիչների կողմից մրցանակը նախարարին տրվել է հետևյալ մեկնաբանությամբ․

    «Սուրեն Կարայանը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացում։

       Լինելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ՝ Սուրեն Կարայանը համակարգում էր դեպի եվրասիական միասնական ֆինանսական շուկա Հայաստանի ֆինանսական շուկայի ինտեգրման խնդիրների լայն շրջանակ, ինչպես նաև վերահսկում էր բուջետային և հարկային քաղաքականույթան ոլորտում ինտեգրման օրակարգը։ 

     Ներկայում, լինելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում, Սուրեն Կարայանի մասնակցությամբ հաջողությամբ իրականացվում են մեր երկրների ինտեգրման զարգացման խնդիրները տնտեսության,  արդյունաբերության, ֆինանսական, դրամական, հարկաբյուջետային ոլորտներում»։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին