Հինգշաբթի, 31. 07. 2025

spot_img

Խաղողագործների միության հետ քննարկվել են ոլորտի հիմնահարցերը. գյուղնախարարը համագործակցության կոչ է արել

     ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 11-ին  ընդունել է Հայաստանի  խաղողագործների միության  նախագահ Արտակ Սարգսյանին  և միության մարզային պատասխանատուներին` խաղողագործության զարգացման հիմնահարցերը քննարկելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

     Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացման հիմանդրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

     Նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքում  կարևորել է նախարարության և խաղողագործների սերտ համագործակցության  ու համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը` ոլորտում առկա հիմնահարցերի առավել արդյունավետ լուծման տարբերակներ գտնելու հարցում:

     «Խաղողագործությունը մեզ համար շարունակում է մնալ կարևորագույն ճյուղերից: Մենք քայլեր ենք իրականացնում, որպեսզի դաշտը կարգավորվի և խաղողագործն իր աշխատանքից գոհ մնա: Սակայն այս գործում մեզ անհրաժեշտ են գործընկերներ` մարդիկ, ովքեր մարզերում մեր խոսքը տեղ կհասցնեն խաղողագործներին, ինչպես նաև նրանց առաջարկներն ու մտահոգությունները  կներկայացնեն մեզ»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

     ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամը նախատեսում է ստեղծել խաղողագործների ռեեստր և այս աշխատանքներում ակնկալում են  միության անդամների աջակցությունը: Հայկական կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պետք է  պայմանագրեր ունենան ռեեստրում գրանցված խաղողագործների հետ և տեղեկատվություն տրամադրեն, թե ումից ինչ քանակությամբ խաղող են մթերել:  Նախարարի խոսքով` ռեեստրի ստեղծումը դաշտում  էական փոփոխությունների կհանգեցնի: 

     Հանդիպմանը ներկա խաղողագործները նշել են, որ հետաքրքրված են կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար մատչելի վարկերի տրամադրման նախարարության  նախաձեռնությամբ: 

     Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում խաղողի մթերման կազմակերպմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին