Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ի և Մոլդովայի միջև առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիրը

     Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի և Մոլդովայի միջև առանց մուտքի արտոնագրի քաղաքացիների այցելությունների մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ համաձայն փոփոխված Սահմանադրության, Խորհրդարանը համաձայնագիրը պետք է հաստատի օրենքով: «Բոլորս տեղյակ ենք, որ ԱՊՀ շրջանակներում գործում է առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների դրույթը: Սակայն արդեն ձևավորվել է պրակտիկա, որ ԱՊՀ անդամ պետությունները երկկողմ նման համաձայնագրեր են ստորագրում»,- ասաց Քոչարյանը:

       Նա հավելեց, որ  սա ստանդարտ համաձայնագիր է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին Մոլդովայում և Մոլդովայի քաղաքացիներին՝ Հայաստանում կես տարվա ընթացքում 90 օր գտնվել առանց վիզայի: Համաձայնագիրը տարածվում է դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, սովորական քաղաքացիական անձնագրերի և վերադարձի վկայականների վրա: Քանի որ Մոլդովայում կան նաև ծառայողական անձնագրեր, ավելանում են նաև ծառայողական անձնագրերը:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին