Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Հայաստանում 40-70 նոր սպանդանոցների կարիք կա

     Հայաստանում զարկ է տրվում սպանդանոցային կարողությունների զարգացմանը: Գործող 16 սպանդանոցներից զատ, Հայաստանին անհրաժեշտ է եւս 40-70 սպանդանոց:

     «Արմենպրես»ի հաղորդմամբ` Հայաստանում սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկին այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետ Իշխան Կարապետյանը: Նրա խոսքով` ծրագիրը ողջ հանրապետությունը կապահովի սպանդանոցային ցանցով` բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները: «Ես վստահ եմ, որ սպանդանոցային ցանցի ընդլայնումը կկարգավորի դաշտը, կավելացնի ոլորտում մրցակցությունը»,-ասաց նա:

     Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Լևոն Մնացականյանի  խոսքով` ծրագրին մասնակցելու համար արդեն 50-ից ավելի հայտ է ներկայացվել: «Հայտատուները կմասնակցեն «Սկսնակ գործարարների ձեռներեցության» հատուկ ծրագրին, որի շրջանակում նախատեսված բիզնես դասընթացներն անցկացնելու է Տնտեսական հետազոտությունների եւ զարգացման աջակցության կենտրոնը: Դասընթացի ընթացքում կներկայացվի սպանդանոցային մորթի կազմակերպման բոլոր պարտադիր պահանջները, գործունեության առանձնահատկությունները»,- ասաց նա:

     Մնացականյանը  նշեց, որ դասընթացից հետո լավագույն անհատական գործարար ծրագիր ներկայացրած գործարարները կստանան ֆինանսական աջակցություն: Առավելությունը կտրվի այն գործարարներին, ովքեր պատրաստ կլինեն ներդրում կատարելու:

     Միջոցառման վերջում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանն ու ՏՀԶԱԿ ներկայացուցիչ Մերի  Գրիգորյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին` ամրագրելով Հայաստանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող սպանդանոցներ ստեղծելու նոր հնարավորություն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին