Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Կայացել է «Դինամիկ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի 2017թ. առաջնությունը

     Ավարտվել է սեպտեմբերի 8-ին մեկնարկած «Դինամիկ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բիլիարդի 2017թ. առաջնությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաջնությանը մասնակցել է Հայաստանը և Արցախը ներկայացնող 30 մարզիկ։ Առաջնությունը կազմակերպվել է Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիայի կողմից` ԷՖՖԷ Բիլիարդ ակումբում։

     Եռօրյա պայքարի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել առաջատար մարզիկներ, ՀՀ նախկին առաջնությունների հաղթողներ և Հայաստանի բիլիարդի հավաքականի անդամներ Ռազմիկ Վարդանյանը և Կորյուն Հովհաննիսյանը։ Եզրափակիչ հանդիպման ընթացքում ավելի ուժեղ գտնվեց Ռազմիկ Վարդանյանը, ով էլ հերթական անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն։

     ՀԲՍՖ փոխնախագահներ Սամվել Չախալյանի և Սամվել Հունանյանի կողմից հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, դիպլոմներով և դրամական մրցանակներով։ Չեմպիոն Ռազմիկ Վարդանյանին շնորհվեց նաև գավաթ և «Վիտալի Բալայան» բարձրորակ խաղաձող։

     ՀԲՍՖ ղեկավար Իգոր Խաչատուրովը հայտնեց, որ Ռազմիկ Վարդանյանը շուտով Հայաստանը կներկայացնի խոշոր միջազգային ստուգատեսում։ Խաչատուրովը նաև նշեց, որ մինչ այս տարվա ավարտը կկայանա նաև «Ազատ Բուրգ» խաղաձևի Հայաստանի բաց առաջնությունը։

     Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան գործում է 2008-ից: Ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Բուրգի Միջազգային Կոնֆեդերացիայի հետ: Ամեն տարի բիլիարդի տարբեր խաղաձևերի համար անցկացվում են ՀՀ առաջնություններ, որոնցում հաղթած մարզիկները Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու իրավունք են ստանում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին