Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

Գործվածքների վերականգնմանն ուղղված դասընթացները նոր հմտություններով կզինեն հայ մասնագետներին

     Տոկիոյի ազգային հետազոտությունների ինստիտուտի մասնագետները հայ ռեստավրատորներին և հնագետներին կծանոթացնեն գործվածքների վերականգնման նորագույն մեթոդներին ու ձևերին: Վարպետության դասընթացները կանցկացվեն «Տեքստիլի արվեստ և պահպանում. հանգուցելով անցյալն ու ներկան» թեմայով դասախոսությունների շրջանակում սեպտեմբերի 11-15-ը ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում և Մայր աթոռ Սբ էջմիածնի թանգարանում:

     «Օրեր առաջ մենք նշեցինք հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և մեզ համար շատ կարևոր է, որ այդ կապակցությամբ իրականացվում են մշակույթին առնչվող միջոցառումներ: Մեր համատեղ գործունեության առաջին փուլը սկսվել է 2011 թվականին, այնուհետև 2014-ին նոր համաձայնագիր ստորագրվեց. արդյունքում համագործակցությունը  շարունակվում է: Շնորհակալություն եմ հայտնում ճապոնացի մասնագետներին, որ, չնայած երբեմն առաջացած խոչընդոտներին, սիրով մասնակցում են դասընթացներին ու նոր հմտություններ փոխանցում մեզ»,-«Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

    Սագայի ազգային համալսարանի դոցենտ Միե Իշիին ասաց, որ դասախոսությունների ընթացքում հայ մասնագետներին կծանոթացնի գործվածքի նյութին, թելերի ստեղծման ձևերին, կտորի փաստաթղթավորմանը: «Անդրադառնալու ենք գործվածքի վերականգնման մեթոդներին, մաքրմանը, նորոգմանը, ներկելուն: Քանի որ նախկինում նմանատիպ դասընթաց Հայաստանում իրականացվել է, և կան մասնակիցներ, որոնք տիրապետում են նյութին, նրանք այս անգամ հանդես կգան որպես համակարգողներ»,-ընդգծեց մասնագետը:

     Միե Իշիի խոսքով` Ճապոնիայում շատ թանկ է գնահատվում մետաքսը, որից կարում են ճապոնական կիմոնոները: Հատկապես բարձր արժեք ունեն այն կիմոնոները, որոնք նախշազարդ են, և որոնց գոտիները ոսկեթել կամ արծաթաթել են:

     Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի  վերականգնման լաբորատորիայի վարիչ Ելենա Աթոյանցըշեշտեց, որ նախկինում առիթ է ունեցել մասնակցել նման դասընթացի, որն, իր կարծիքով, շատ արդյունավետ է: «Գործվածքների վերականգնման մեթոդներն օրեցօր հարստանում են ու նորացվում: Այդ զարգացումներին հետևելն ու այդ գործիքներին տիրապետելն անհրաժեշտություն են: Այս դասախոսությունները նպաստում են այդ ամենի յուրացմանը»,-եզրափակեց նա:

     Վարպետության դասերին մասնակցում են մասնագետներ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր աթոռ Սբ էջմիածնի թանգարանից, Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, «Էրեբունի» թանգարանից, Հայաստանի ազգային պատկերասրահից և Մատենադարանից:

     Դասախոսություններն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին