Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

Սիրիահայ Ասմարյանները Արցախում էկզոտիկ ծառերով այգի են հիմնել

     Սիրիահայ Ասմարյան եղբայրները Ստեփանակերտից մոտ 10 կմ հեռավորությամբ էկզոտիկ ծառերով այգի են հիմնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: Շուրջ 14 հեկտար տարածքում Ասլանյանները տնկել են ավելի քան 25 ծառատեսակ, և ամեն մրգատու ծառից՝ մի քանի ենթատեսակ, այդ թվում կիտրոն, կիվի, պամելա, նարինջ, մանդարին, կակտուս, ձիթապտուղ, մայրու ընկույզ, նուշ, շագանակ և մեր տարածաշրջանում քիչ թե շատ տարածված տարբեր մրգերի (դեղձ, ծիրան, խնձոր, տանձ, նուռ, թութ, խաղող և այլն) նոր տեսակներ:
     «Նրանք օրինակելի այգեգործներ են Արցախում, և արդեն ոմանք, հետևելով նրանց օրինակին, սկսում են համարձակվել նոր ծառատեսակներ փորձել իրենց այգիներում: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում նրանց ազդեցությունը կմեծանա, և Արցախում գրեթե բոլորը չեն պնդի, որ այստեղ նույնիսկ ծիրան չի աճում»,-«Արմենպրես»ի փոխանցմամբ, նշել է Բեգլարյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին