Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

Ապօրինի հատված սոճիների փայտանյութով բեռնված մեքենան հարվածել է ազգային պարկի տեղամասի ղեկավարի մեքենային և դիմել փախուստի

    «Դիլիջան» ազգային պարկի«Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում, անհայտ քաղաքացին սեպտեմբերի 6-ի գիշերը` ժամը 23.00-ի սահմաններում, առանց պետհամարանիշների  բեռնատար Գազ 66  մեքենայով հարվածել է վերջինիս ճանապարհը փակած «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի ղեկավարի ծառայողական ավտոմեքենային, որը վարել է ազգային պարկի աշխատակից, ծովագյուղ համայնքի բնակիչ Վահե Գուլանյանը, դուրս մղելով ճանապարհից վնասել է այն և դիմել փախուստի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

     Միջադեպից հետո «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում տեղզննումից պարզվել է, որ ապօրինի հատվել է 8 սոճի և2 թխկի տեսակի ծառ: Կատարված ապօրինի գործողությունների արդյունքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գույքին և   շրջակա միջավայրին հասցվել է զգալի վնաս:

     Ազգային պարկի տնօրինությունը 07.09.2017 թվականին դիմել է  ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին` գործին համապատասխան ընթացք տալու համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին