Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Աշխատուժի պահանջարկը Հայաստանում բարձրացել է

     Աշխատուժի պահանջարկը 2017-ի մայիս, հունիս, հուլիս ամիսներին ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

     2017-ի մայիսին աշխատուժի պահանջարկը եղել է 2711՝ նախորդ տարվա նույն ժամանակի 2392-ի համեմատ: Հունիս ամսին աշխատուժի պահանջարկը կազմել է 3098՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2612-ի համեմատ, իսկ հուլիս ամսին աշխատուժի պահանջարկը բարձրացել է 444-ով՝ դառնալով 3190:

     Չկրկնվող աշխատատեղերի քանակը հուլիսին եղել է 585:  Ընդ որում, ամենաբարձր պահանջարկն ունեցել են մշակման արդյունաբերության ոլորտում բանվորները, առողջապահության բնագավառի մասնագետները, խանութի վաճառողները: Եղել է 273 բանվորի, առողջապահության բնագավառի 170 մասնագետի և 160 վաճառողի պահանջարկ:

     Պաշտոնապես գրանցված միջին ամսական գործազուրկների թվաքանակը 2017-ի ապրիլից մայիս ամիսներին ևս նվազել է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին