ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտմբերի 7-ին Մոսկվայում ՀՀ դեսպանությունում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՌԴ-ում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Խորհրդակցությանը քննարկվեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը և այդ համատեքստում դեսպանության և Ռուսաստանում այլ ներկայացուցչությունների գործունեությունը։
Արտգործնախարարը համապատասխան հանձնարարականներ տվեց խորհրդակցության մասնակցիներին։