Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Իգնատի Առաքելյանը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի նոր ծրագրերը

      ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրեն Մերսի Թեմբոնին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

     Կարևորելով Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանն արդյունավետ աշխատանք է մաղթել հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին և վստահություն հայտնել, որ Հայաստանում նրա առաքելության ընթացքում երկկողմ համագործակցության շրջանակներն ավելի կընդլայնվեն, իսկ համատեղ ծրագրերը ամուր հիմք կհանդիսանան երկրում գյուղատնտեսության  բնագավառի հետագա զարգացման համար:

    Այնուհետև նախարարը հյուրերին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք առավելապես ուղղված են ոլորտում գործող ընկերությունների համար շրջանառու միջոցների, իսկ գյուղացիական տնտեսությունների և անհատ ֆերմերների համար` մատչելի ֆինանսական ռեսուրսների ապահովմանը: 

     Իր հերթին Մերսի Թեմբոնն ընդգծել է, որ անկախացումից ի վեր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նկատելի են առաջընթացի դրական միտումներ, և Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակել համատեղ ծրագրերը ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու նպատակով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին