Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Երևանում երիտասարդ կնոջ մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

     ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ 19-ամյա երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

     2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Մարտիկյան նրբանցքի 1/5 բնակարանի դիմաց առկա ջրատարում հայտնաբերվել է իգական սեռի դիակ:

     Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի բնակչուհի է՝ ծնված 1998 թվականին: Ամուսնու հայտարարության համաձայն՝ վերջինս 2017 թվականի օգոստոսի 29-ին դուրս է եկել՝ հայրական տուն գնալու համար և այլևս չի  վերադարձել:

     Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

     Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 19-ամյա կնոջ մահվան պատճառը, հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

     Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին