Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայան – Երևան երթուղու մրցույթը

   Կայացել է «Զվարթնոց» օդանավակայան- Երևան N201 երթուղով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

        Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մեկ՝ «Էլիտ բաս» ՍՊ ընկերությունը: 

    Մրցութային միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

     Մրցութային հանձնաժողովն արձանագրել է, որ «Էլիտ բաս» ՍՊԸ-ի ներկայացրած 3 ավտոբուսների տեխնիկական վիճակը համապատասխանում է ուղևորափոխադրում կատարելու համար սահմանված պահանջներին:  

     «Զվարթնոց» օդանավակայան – Երևան փորձնական երթուղու մեկնարկը տրվել էր դեռևս 2017թ. հունիսին: Մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո երթուղին գործելու է շուրջօրյա՝ ուղևորափոխադրում իրականացնելով յուրաքանչյուր ժամը մեկ: 

   Երթուղու սկզբնակետը «Զվարթնոց» օդանավակայանն է, որտեղ ավտոբուսների համար հատուկ տարածք է առանձնացված, իսկ վերջնակետը՝ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքը:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին