Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադում զոհվածների հիշատակին

     ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պիսկարյովյան հուշահամալիր` մասնակցելու Բլոկադայի զոհերի հիշատակի օրվա հանդիսավոր արարողությանը: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի բարձրաստիճան այլ պաշտոնյաների, երևանյան պատվիրակության անդամների և բազմաթիվ պետերբուրգցիների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադում զոհվածների հիշատակը հավերժացնող Մայր հայրենիք հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Բլոկադայի անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

     Հարկ է նշել, որ Պիսկարյովյան հուշահամալիրում են գտնվում Բլոկադայի ժամանակ զոհված ավելի քան 420 հազար լենինգրադցիների և 70 հազար զինվորների թվով 186 եղբայրական գերեզմանները:

     Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև հուշահամալիրի արևելյան հատվածում գտնվող Հիշատակի ճեմուղի, որտեղ ծաղիկներ են խոնարհել Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին