Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Հոկտեմբերից սոցիալական փաթեթի շահառուները բժշկական ծառայություններ կստանան իրենց նախընտրած կազմակերպություններում

       Սոցիալական փաթեթի շահառուները հաճախ չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և ստիպված են լինում հերթագրվել ու ամիսներով սպասել: Բժշկական հաստատություների միջև պետական բյուջեից հատկացվող միջոցների  նախապես բաշխման պարագայում մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում էին օրացուցային տարվա ավարտից ավելի շուտ:

    Մեկ այլ հանգամանք` կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու համար շահառուները, բացի իրենց տեղամասային պոլիկլինկայից, չեն կարող դիմել որևէ այլ բժշկական հաստատություն:

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 1-ից սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան անհրաժեշտ բժշկական ծառայություններն առանց հերթագրումների և խոչընդոտների ստանալու ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված բժշկական հաստատությունների ցանկից իրենց կողմից ընտրված կազմակերպությունում։ 

     Այս նպատակով ծախսվող ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և դրանց առավել արդյունավետ ծախսելու նպատակով բուժօգնության տրամադրումն կիրականացվի առողջության ապահովագրության միջոցով:

     Սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական ծառայությունների որակի ապահովման նպատակով գործընթացը հստակ կանոնակարգվել է։ Այն է` սահմանվել են տրամադրվող ապահովագրության փաթեթը, ապահովագրական պայմանագրի ձևը, բժշկական հաստատությունների հետ ապահովագրական ընկերությունների համագործակցության կարգը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ընտրության և ընտրված ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման(կցագրման) և վերաբաշխման բազմագործոն համակարգը, որում ներառված են ինչպես ապահովագրական ընկերությունների ֆինանսական և գործառնական կարողությունների գնահատման ցուցանիշները, այնպես էլ փաստացի մատուցված ծառայությունների որակական ցուցանիշները:

   Արդյունքում` պետական հիմնարկներում և կազմակերպություններում աշխատող շուրջ 100,0 հազար շահառուն ծրագրով նախատեսված բժշկական ծառայությունները, այդ թվում՝ կանխարգելիչ բժշկական քննությունը  կանցնեն միայն անձը հաստատող փաստաթղթով դիմելով ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն:

      Նոր իրավակարգավորման պայմաններում մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանը կնպաստի ներդրվող կրկնակի վերահսկողությունը։ Նոր մեխանիզմով, բացի առողջապահության նախարարությունից, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևի նաև ապահովագրական ընկերությունը` որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին