Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Երևան-Սևան ավտոճանապարհի հիմնանորոգումը մեծ թափով շարունակվում է

       ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևան-Սևան մայրուղու հիմնանորոգվող տեղամասեր:

   Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Սևան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում և Սևան-Երևան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում օգոստոսի վերջին մեկնարկած շինարարությունը շարունակվում է մեծ թափով։

     Նախատեսվում էր աշխատանքները սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը, մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։Նախարարը զրուցել է տեխհսկիչի հետ, ճշտել, թե արդյոք պարտաճանաչ կատարվում են լաբորատոր հետազոտությունները և հսկվում է աշխատանքների պատշաճ իրականացումը։

     Հիմնանորոգվող առաջին հատվածում աշխատում են «Ճանապարհ» ընկերության ճանապարհաշինարարները։ Հիմնականում ավարտված են ֆրեզավորման աշխատանքները, շուտով կսկսվեն հարթեցնող շերտի տեղադրման և ասֆալտապատման աշխատանքները։

     Ինչպես այստեղ, այնպես էլ շինարարության մյուս հատվածներում երթևեկությունը ժանանակավորապես կազմակերպված է ճանապարհահատվածի հանդիպակաց ուղղությամբ:

     Նախարարը դիտարկել է նաև երկրորդ հատվածի շինարարությունը, որը հանձնարարված է «Կապավոր» ճանապարհաշինական ընկերությանը։ Այստեղ արդեն ավարտվել են ֆրեզավորման աշխատանքները, փռվել է հարթեցնող շերտ, որոշ հատվածներում դրվել է նաև ասֆալտի 5սմ-անոց շերտը։

     Ճանապարհաշինարարները նշված հատվածում զուգահեռաբար նաև ճանապարհն են  կահավորում` տեղադրելով նոր մետաղական արգելափակոցներ։

     Հիմնանորոգվող վերջին հատվածում «Սուարդի» ընկերությունն է աշխատում։ Այստեղ ընթանում են ֆրեզավորման աշխատանքները։ Նախարարը նկատել է, որ, անվտանգության չափանիշները հաշվի առնելով, Սևան-Երևան ուղղությամբ ևս անհրաժեշտ է փակել ճանապարհը և սահմանել երթևեկության նոր կարգ։

     Տեխհսկիչ Դավիթ Հովսեփյանի խոսքով` աշխատանքների ընթացքը բավարար է, որոշ հատվածներում նույնիսկ գերազանց, պահպանվում են պահանջվող որակական բոլոր չափորոշիչները։

     Հիմնանորոգման ծրագիրն ամբողջությամբ նախատեսված է ավարտել հոկտեմբերին, սակայն, հաշվի առնելով աշխատանքի բարձր տեմպը, կանխատեսվում է, որ շինաշխատանքները ավարտին կհասցվեն պայմանագրի ժամկետից շուտ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին