Չորեքշաբթի, 13. 11. 2024

spot_img

Սուրեն Կարայանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալին

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակությանը:

Սուրեն Կարայանը և Գլեբ Նիկիտինը քննարկել են երկու երկրների արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինն ընդգծել է, որ հայկական կողմի հետ համագործակցությունն իրենց առաջնահերթ ուղղություններից է։

Կողմերն անդրադարձել են գյուղտեխնիկայի ապահովման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

Նախարար Կարայանը նշել է, որ մեծ է համագործակցության ներուժը հատկապես ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում, և անհրաժեշտ է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

Սուրեն Կարայանը և Գլեբ Նիկիտինը քննարկել են թեթև արդյունաբերության ոլորտի համագործակցությունը։ Գլեբ Նիկիտինը նշել է, որ այս ոլորտում արդյունավետ կլինի համատեղ արտադրությունների հիմնումը և արտահանումը երրորդ երկրներ։ Կողմերը պայմանավորվել են թեթև արդյունաբերության ոլորտի երկու երկրների գործարարների երկխոսության համար հարթակ ստեղծել՝ քննարկելու համատեղ գործունեության հնարավորությունները գործնական մակարդակում։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրել է նաև արդյունաբերողներին առաջարկվող լայն հնարավորությունները՝ ստեղծվող «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։

Նախարարը և ՌԴ նախարարի առաջին տեղակալն ընդգծել են դեպի երրորդ երկրներ ընդհանուր արտահանման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը, Գլեբ Նիկիտինը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը քննարկել են նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, հստակեցվել է համաժողովի օրակարգը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին