Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Սկսվել են «Հաղթանակ», «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման աշխատանքները

     Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի» շրջանակներում իրականացվում են«Հաղթանակ» 220 կՎ, Չարենցավան-3» և«Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների վերակառուցման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,:

  Արդեն մեկնարկել է «Հաղթանակ» ենթակայանի շինարարությունը։ Նախապատրաստական փուլում են «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման աշխատանքները։

     ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարելավել ցանցի հուսալիությունը, թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները:

      Նշենք, որ հայտարարված միջազգային մրցույթների արդյունքում վերակառուցման  աշխատանքներն իրականացնելու նպատակով կնքվել են գլխավոր կապալառուի պայմանագրեր. «Հաղթանակ» ենթակայանում՝ ռուսական «Kaskad-Energo LLC», «Չարենցավան-3»-ում՝ պորտուգալական «EFACEC Engenharia e Sistemas, S.A.» և  «Վանաձոր-1»-ում՝ չինական «Xian Electric Engineering Co., Ltd» ընկերությունների հետ։

   Ենթակայանների վերակառուցման աշխատանքների վերահսկողության խորհրդատվությունն իրականացնում է գերմանական «Decon international GmbH/Consulectra Unternemensberatung GmbH» ընկերությունը։

       Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2018թ. վերջ։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին