Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Հաճախորդներն այսուհետ առավել մատչելի սակագներով կօգտվեն «Շոփին Ամերիկա»-ի ծառայություններից. բացվեց «Շոփին»-ի առաջնային գրասենյակը

     Հայփոստի 0009 բաժանմունքում այսուհետ կգործի «Շոփին Ամերիկա»-ի նոր, անվանափոխված «Շոփին» առաջնային գրասենյակը: Այն ներկայանում է թե նոր, թարմ երանգներով, թե  առավել մատչելի առաջարկներով: Շոփինն իր հաճախորդներին առաջարկում է  Հայաստանում գործող ամենամատչելի առաքման սակագինը՝ 1 կգ պատվերը՝ 5 դոլարով, իսկ 400 գրամը չգերազանցող առաքանիների դեպքում՝ ընդամենը 2 դոլար:  Գրասենյակի բացումը կատարեցին «Շոփին»-ի հավատարիմ հաճախորդները:

     «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը

ոգեւորված է, որ երկու տարի առաջ Կալիֆոռնիայում այս ծառայությունը ստեղծելուց հետո կարողացել են գրասենյակ հիմնել թե Հայաստանում, թե  ԱՄՆ եւս մեկ նահանգում՝ Դելավերում:

     «Նախեւառաջ, շնորհավորում եմ բոլորին, ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ Հայաստանում. ինչու, որովհետեւ սա հասանելի է ողջ երկրում, բոլորն ունեն այս ծառայությունից օգտվելու հնարավորություն: Այսօր մենք երկրորդ գրասենյակն ենք բացում ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Դելավերում, որտեղ մեր հաճախորդները հնարավորություն կունենան իրենց գնումները կատարել առանց հարկերի: Ինչպես տեսնում եք, մենք նոր, ավելի ժամանակակից, երիտասարդ ու թարմ տեսք ենք տվել մեր գրասենյակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

     Խուան Պաբլո Գեչիջյանը հայտարարեց, որ «Շոփին»-ի  առանձնահատկությունների թվում է նաեւ մաքսային վճարումները տեղում կատարելու հնարավորությունը:

     «Այսինքն կարիք չկա մեկ այլ վայրում վճարել, դա պարզապես հնարավոր է անել «Հայփոստ»-ի մոտակա բաժանմունքում: Առկա է նաեւ տուն առաքման ծառայությունը»,-ասաց  Խուան Պաբլո Գեչիջյանը՝ վստահեցնելով, որ «Հայփոստ»-ը, լինելով Հայաստանում փոստային ծառայություն մատուցող ամենամեծ ընկերությունը,  առաջարկում է շատ ավելի լայն հնարավորություններ, քան մյուսները:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին