Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Լևոն Մկրտչյանը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հեռանկարային է համարում

   «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը երկրի զարգացմանը և հարստացմանը զուգընթաց պետք է շարունակվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Նա նշեց, որայն իրականացվում է ազգային ծրագիր ձևաչափով։ 

     «Սա մեր երիտասարդ սերնդի համար շատ կարևոր նախաձեռնություն է։ Տաք սննդի մատակարարումը կրտսեր դպրոցին կարևոր նշանակություն ունի երեխաների առողջության պահպանման տեսակետից։ Մեր գերատեսչությունը շատ է կարևորում ծրագիրը, որովհետև այս ծրագրի միջոցով դպրոց է մտնում մի քանի կարևոր հմտություն՝ կոլեկտիվիզմի զգացում, սնունդ կիսելու գաղափարախոսություն, ծնողներն են համախմբվում, երեխաները սովորում են զիջել միմյանց, համատեղ սնվել և աշխատել։ Այս սկզբունքները շատ կարևոր են, և ծրագիրը դաստիարակության առումով էլ շատ հետաքրքիր է»,- նշեց նախարարը։ 

     Լևոն Մկրտչյանը հույս հայտնեց, որ մի օր կհասնեն այն բանին, որ հետագայում հիմնական դպրոցը կապահովվի պարտադիր սնունդով։ «Երկրի զարգացմանը և հարստացմանը զուգընթաց այս ծրագիրը պետք է շարունակվի, քանի որ այն շատ հեռանկարային է և ֆիզիկական կրթության հետ միասին առողջ սերունդ ունենալուն ուղղված քաղաքականություն է ներկայացնում»,- ընդգծեց Մկրտչյանը։  

     ՀՀ պետական բյուջեից ծրագիրը ֆինանսավորվում է ըստ աշակերտների թվի, որը ներառված է հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների թվով ֆինանսավորման բանաձևի մեջ՝ օրական 140 դրամի չափով, որից 120-ը նախատեսված է սննդի ձեռքբերման, իսկ 20 դրամը՝ հարակից ծախսերի համար։ Սնունդը սովորողներին տրամադրվում է ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում։ 

     «Արարատի մարզում ծրագիրն ամբողջությամբ ընդունված է, պետությունը գումար է տրամադրում, բայց կա փոքրիկ դրամահավաք, որ ծնողներն են իրականացնում, որպեսզի որակը ավելի լավացվի։ Այստեղ ծնողները հավաքում են ամսական մոտ 800 դրամ յուրաքանչյուր երեխայի համար, իսկ պետությունն էլ ֆինանսավորում է 130-140 հազար դրամ»,- շեշտեց նախարարը։ 

     «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է  2010 թվականից ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի հանաշխարհային ծրագրի (ՊՀԾ) կողմից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում հանրապետության բոլոր մարզերի 1-4 դասարանների երեխաներն ապահովվում են սնունդով։ 

     «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրով 2014-2017 թվականների պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր չափը կազմել է 1 մլրդ. 820 մլն. 675 հազար դրամ։ 2017 թվականի դրությամբ Ազգային ծրագրում ընդգրկված են Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի դպրոցները։ 

     ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շեշտեց, որ այս ծրագիրն ի վերջո կներդրվի նաև մայրաքաղաքում։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին