Ուրբաթ, 06. 06. 2025

spot_img

Պատանի շախմատիստները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

     Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկեց Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունը:

    «Արմենպրես»ի հաղորդմամբ` մրցաշարին Հայաստանը մասնակցում է մեծ կազմով. մեր պատվիրակության մեջ են 36 շախմատիստ: Հայաստանը ներկայացնող մասնակիցների թվում են աշխարհի 2016 թվականի Մ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով այս տարի հանդես կգա Մ 18 տարեկանների առաջնությունում, և Եվրոպայի 2016 թվականի Մ 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, ով հանդես կգա Մ 14 տարեկանների ենթախմբում:
   Երեկ տեղի ունեցավ մրցաշարի առաջին տուրը: Մեկնարկային տուրում հաճելի անակնկալ մատուցեց մինչև 14 տարեկանների խմբում հանդես եկող Ալեն Երեմյանը: Մեր շախմատիստը լարված պայքարում առավելության հասավ այս ենթախմբում առաջին համարի տակ խաղացող Թուրքիայի ներկայացուցիչ Օզենիր Էկին Բարիսի նկատմամբ:

   Մրցաշարում անհաջող մեկնարկեց մինչև 18 տարեկանների խմբում առաջին համարի տակ հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը, ով պարտվեց Մակեդոնիան ներկայացնող Տոնի Լազովին: Ընդհանուր առմամբ մեր 36 պատվիրակներից 19-ը հաղթանակներ տոնեցին, 6-ը իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ 11 շախմատիստ պարտվեցին:
     Մեկնարկային տուրում Հայաստանի պատանի շախմատիստներին քաջալերելու էր եկել Ռումինիայում Հայաստանի փոխհյուպատոս Արամ Գրիգորյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին