Կիրակի, 08. 06. 2025

spot_img

Նոր ծրագիրը մթերողներին կօգնի ժամանակին վճարել գյուղացիներին

     Կառավարությունը մթերումների հետ կապված վարկավորման աջակցության ծրագիր է իրականացնում, որպեսզի մթերողները կարողանան մթերման գոյացած պարտքերը վճարել գյուղացիներին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ավելացնելով, որ վարկավորման համար արդեն շատ ընկերություններ են դիմել:
   «Գործարանների ներկայացմամբ՝ նախորդ տարվա համեմատ խաղողի պահանջարկն ավելացել է: Այս պահին մթերողները երաշխավորում են, որ նախորդ պարտքերի հարցը համաձայնեցված է վաճառողների հետ, թե ինչպես և երբ է վճարվելու: Այս դաշտ մենք չենք մտնում, քանի որ դա գնորդի և վաճառողի հարաբերություններն են»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց Առաքելյանը: 
Գյուղնախարարը նշեց, որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս մթերողներին օգտվել էժան վարկերից և ժամանակին վճարել գյուղացիներին:

     Ըստ նրա, ունենք շուրջ հարյուր վերամշակող ընկերություն, սակայն ծրագրից կարող է օգտվել 20-ը: «Սա պիլոտային ծրագիր է, որպեսզի մենք կարողանանք ընկերությունների վարկունակությունը գնահատել, իսկ ավելի խոշոր և մասշտաբային ծրագիր, որը կբավարարի ամբողջ շուկան, նախատեսվում է հաջորդ տարի իրականացնել»,- ասաց Առաքելյանը՝ ավելացնելով, որ վարկավորման ծրագիրը նախապես քննարկվել է մթերող կազմակերպությունների հետ:

     Մթերող ձեռնարկություններին մթերման վարկերը տրամադրվում են 3 տոկոս տոկոսադրույքով՝ մինչև 150 մլն դրամի չափով:  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին