Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Հայ առաքելական եկեղեցին նշելու է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը

     Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը հայ ժողովրդի սիրած տոներից մեկն է: Արարատյան  Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ սեպտեմբերի 8-ին բոլոր եկեղեցիներում մատուցվելու է սուրբ պատարագ:

     «Հայ առաքելական եկեղեցին ունի Աստվածամորը նվիրված 7 տոն»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

     Արթենյանը նշեց, որ Աստվածամոր ծնողները՝ Հովակիմը և Աննան զավակներ չեն ունեցել, և երբ Հովակիմը որոշում է տաճարում զոհ մատուցել, քահանայապետը արգելում է նրան դա անել, քանի որ Քրիստոսի ժամանակաշրջանում հրեական պատկերացումների համաձայն՝ այն ընտանիքը, ով երեխա չուներ, մեղքերի պատճառով անիծված էրհամարվում:

     «Այդ պատճառով քահանայապետը արգելում է Հովակիմին առաջինը իր զոհը մատուցելու: Հովակիմը նեղսրտած գնում է լեռներ, որտեղ գիշեր ու ցերեկ աղոթում է և խնդրում Աստծուց իրեն զավակ պարգևել: Եվ այդ աղոթքները լսելի են դառնում, և ծնվում է Սուրբ Աստվածածինը: Նրան ընծայում են տաճարին, որտեղ Մարիամը կրթություն է ստանում: Աստվածամայրը արժանանում է Աստծու կողմից տիրոջ մայրը լինելու մեծագույն շնորհի»,- Նշեց Արթենյանը:

       Ըստ Արթենյանի՝ Աստվածամոր կերպարի մեջ հայ ժողովուրդը առաջին հերթին տեսնում է սրբության, հավատքի և մայրության խորհուրդ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին