Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Խաչարձանում ևս մեկ ընտանիք ջերմոց ստացավ

   «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Խաչարձան գյուղում շարունակում է ջերմոցներ կառուցել և վիճակահանության սկզբունքով նվիրաբերել Խաչարձանի բնակիչներին: Վերջին երկու տարվա ընթացքում գյուղում կառուցվել է չորս ջերմոց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի հանձնախմբի և երկու ջերմոց` արգենտինահայ Կալչիյան, Ավագյան և Թերզյան ընտանիքների ֆինանսավորմամբ:

   Ամռան վերջին օրը արգենտինահայ բարերարներ Կալչիյան և Ավագյան ընտանիքների ներկայությամբ Խաչարձանի չորս ընտանիքներ մասնակցեցին մեկ ջերմոց ստանալու վիճակահանությանը։ Վիճակահանության արդյունքում պատահականության սկզբունքով ընտրվեց ջերմոց ստացած ընտանիքը։ Խաչարձանցի Կարինե Մկրտչյանը «ջերմոց» գրառումը պարունակող թերթիկը սեղմելով սրտին՝ ասաց, որ նախատեսում է լոլիկ, բիբար և բադրիջան աճեցնել, «ինչպես ջերմոց արդեն ստացած հարևանները»։

  Ջերմոցներից յուրաքանչյուրը տրվում է խաչարձանցի մեկ ընտանիքի։ Մեկ ջերմոցի ընդհանուր մակերեսը 1000 քառակուսի մետր է, ջերմոցն աշխատում է կաթիլային ոռոգման համակարգով: Ջերմոցի հետ միասին խաչարձանցիները նվեր են ստանում նաև սածիլներ և սերմացու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից:

   Խաչարձան գյուղի ներկայիս մոտ 400 բնակիչները 1988թ-ին Ադրբեջանի Ղազախի շրջանից բռնագաղթվածներն են և նրանց ժառանգները: Հիմնադրման օրվանից «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանում վերաբնակեցված համայնքները, այդ թվում նաև Խաչարձանը: Վերջին տարիներին Հիմնադրամի աջակցությամբ գյուղում կառուցվել է բուժկետ, սպորտհամալիր և հանդիսությունների սրահ, վերակառուցվել է գյուղի դպրոցը, հիմնվել են մի քանի տասնյակ փեթակներ, ինչպես նաև դպրոցին տրամադրվել է ավտոբուս: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին