Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Երևանի Վարդավառի այգու արհեստական լճում հայտնաբերվել է 35-ամյա կնոջ դի. հարուցվել է քրգործ

  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

  2017թ. սեպտեմբերի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդավառի այգու արհեստական լճում հայտնաբերվել է իգական սեռի դի:

  Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մահացած կինը հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1982թ.: Արտաքին զննությամբ կնոջ մարմնի վրա բռնության  հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

  Նախնական տվյալներով՝ 35-ամյա կինը, ով բնակվել է իր տատիկի և մայրիկի հետ, ունեցել է անձնական բնույթի խնդիրներ:

  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ձեռնարկվում անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

  Նախաքննությունը շարունակվում է:

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին